▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ օրն էլ կգա՝ նման միջոցառում կանենք Հայաստանում»․ Ալիևի նոր սպառնալիքը

«Օկուպացիայի ժամանակ բազմաթիվ օտարերկրյա ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ես այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել եմ: Լսել եմ այնպիսի կարծիքներ, որ պետք է հաշտվել իրողությունների հետ, որ Ղարաբաղն արդեն կորսված, պետք է հաշտություն կնքել Հայաստանի հետ, պետք է երիտասարդ սերնդին պատրաստենք խաղաղությանը, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Հնչեցին նաև այլ կարծիքներ: Որոշ դեպքերում այս կարծիքներն արտահայտողները կարող են անկեղծ լինել, որոշ դեպքերում՝ դա արել են մեզ մոլորության մեջ գցելու, մեր մեջ հոռետեսություն սերմանելու համար»։ 

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում Աշուղ Ալասքյարի հուշարձանի բացման արարողության ժամանակ, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ «կյանքն ու իրականությունը ցույց են տալիս, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Ե՛վ Ղարաբաղյան 2-րդ պատերազմը, և՛ հակաահաբեկչական գործողությունը, և՛ դրան հաջորդած՝ մեկ տարին, ցույց տվեցին, որ այնտեղ, որտեղ կա ուժեղ կամք, ժողովրդի և իշխանությունների միասնությունը, մեր ժողովրդի աննկուն ոգին, ոչ մի ուժ, ոչ մի կազմակերպություն չի կարող դիմակայել այս կամքին։ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ազատագրումը, մեր ինքնիշխանության ամբողջական վերականգնումը, ես դա գիտեմ, ավելի են ամրապնդել արևմտյան ադրբեջանցիների լավատեսությունը, ձգտումն ու հույսերը։ Նույնիսկ օկուպացիայի ժամանակ՝ 10 տարի առաջ, իսկ գուցե ավելի վաղ, իմ որոշ ելույթներում մտքեր եմ արտահայտել՝ կապված Արևմտյան Ադրբեջանի հետ»։

Բաքվի բռնապետը, անթաքույց նոր պահանջներ ու վերջնագիր ներկայացնելով ՀՀ այսօրվա իշխանություններին, նշել է, որ «ամեն անգամ մենք պետք է մեր առջեւ նպատակներ դնենք՝ թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական, թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ։ Որքան ուժեղ լինենք, այնքան մեր ձայնը լսելի կլինի։ Այսօր՝ հակաահաբեկչական գործողությունից մեկ տարի անց (նկատի ունի Արցախի բռնի հայաթափումը-Խմբ.)»։

«Այսօր արևմտյան ադրբեջանցիների նշանավոր ներկայացուցչի հուշարձանի կանգնեցումը, բնականաբար, առաջին հերթին ադրբեջանական ժողովրդի հարգանքի նշան է աշուղ Ալասքյարի հիշատակի նկատմամբ։ Սակայն, միևնույն ժամանակ, այս հուշարձանը միջոցառում է, որը կոչ է անում բոլոր արևմտյան ադրբեջանցիներին և ողջ ադրբեջանական ժողովրդին կրկին համախմբվել հանուն ընդհանուր նպատակի։ Մենք անհամբեր սպասում ենք այս օրվան, հավատում ենք: Ես հավատում եմ։ Կգա մի օր, երբ մենք կվերականգնենք հայերի կողմից ավերված աշուղ Ալասքյարի հուշարձանը և նման արարողություն կկազմակերպենք Աղքիլսա գյուղում (ենթադրաբար, նկատի ունի Արարատի մարզում՝ Խոսրովի արգելոցում գտնվող Աղքիլիսա գյուղը -Խմբ.)»,-բարբաջել է ադրբեջանցի առաջնորդը:

Աղբյուրը՝ «Հրապարակ օրաթերթ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее