|
Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային Խորհրդի անդամը Հանրային հեռուստատեսության եթերում առաջարկել է ճիպոտահարել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց քաղաքական հայացքներն են բարձրաձայն արտահայտում։ Մասնավորապես, խոսքը հայ ամենահարգված և արժանապատիվ արքեպիսկոպոսներից մեկին` Միքայել Սրբազանին «ճիպոտահարելու» մասին է (և նրա օրինակով` մյուսներին)։ *** Լրագրող Շաքե Ավոյանն էլ գրել է․ «Մի "մտավորական" կա, ասում է` ամբախ֊զամբախ խոսելու համար սրբազանին պետք է ճիպոտահարել, ճիպոտներն էլ բերել Իրանից... Հիմա հարցը այն չէ, որ սա մտավորական չէ, չէ` ի՞նչ մտավորական, դա' չէ հարցը, հարցն անգամ այն չէ, որ նա խոսում է ամբախ և զամբախ` ինչքան ուժ կա այդ բնութագրի մեջ։ Հարցն այն է, որ այդ "մարդը" մուսուլման է, նա ուզում է իսլամական երկրից` ճիպոտ, որ հարվածի իմ սրբազանին։ Նա ուղիղ հարվածում է իմ կրոնական զգացմունքներին, նա ուղիղ ոտնահարում է իմ Սահմանադրությունը, նա ուղիղ նկարագրված է քրեական օրենսգրքում։ Նա, ի վերջո, վերբալ մակարդակում խուլիգան է և ենիչերի է` կրոնափոխված խուժան։ Բայց հարցը անգամ դա էլ չէ, քանի որ դա պարզ է։ Պարզ չէ այն, թե ինչպես է դա հնչում իմ երկրի հանրային հեռուստատեսությամբ, ինչպե՞ս... Սրանով օգու՞տ է տալիս տերերին, իսկ մենք գիտենք, թե ովքեր են տերերը։ ՈՉ, սա թաղում է իր տերերին, վնասում է և վարկանիշ խլում, ուղղակի թալանում է Փաշինյանի երբեմնի բարձր վարկանիշից մնացած թշվառ տոկոսները։ Բայց մի' շեղվեք, ցույց տվեք ձեր կրոնը, որ կարողանանք մեզ ձեզնից հստակ տարբերակել։ Թե չէ ձեզ նման մեկը լինել մենք չենք ուզում և չենք կարող...»։ *** |
|
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուք գիտե՞ք, թե ով է այս պինդ ծերուկը․ մտքի գիգանտ, հայկական ժողովրդավարության հայր ու Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը: |
«Այդ «մարդը» մուսուլման է, նա ուզում է իսլամական երկրից` ճիպոտ, որ հարվածի իմ սրբազանին»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее
далее
далее
далее
далее
далее
далее


