Ա՜յ էպոս Վարդան...
Չեմ թաքցնում, երբ հրապարակվեց դատավճիռը՝ հուզվեցի, վատ զգացի...
Ես առհասարակ ազատազրկման հետ կապված ցանկացած դատավճիռ վատ եմ ընդունում...
Քո դեպքում էլ, սուտ էպոսագետ, վատ զգացի, մտածեցի, որ 14 տարին շատ է...
Բայց դու դարձար քո 14 տարվա «ճարտարապետը»: Քեզ հետ հանդիպելու բազմաթիվ առաջարկություններ արեցի, մինչդեռ արհամարհեցիր, մերժեցիր, հետո էլ հրապարակավ հարցիս չպատասխանեցիր... Դու քեզ շատ բարձր էիր դասում, Աստծո կողքին և Աստծո հետ...
Համոզված եմ, որ Հայրիկյանի դեմ մահափորձն ընդամենը պատրվակ էր քեզ դատապարտելու համար: Ինքդ էլ գիտեիր, որ քեզ ազատազրկում է սպասվում ընտրություններից հետո: Դու չափազանց ծանր հանցանք ես գործել, ավելին, քան մահափորձն է: Դու քո մի ծանոթ բարձրաստիճան զինվորականի հետ թալանում էիր մեր ռազմական տեխնիկան, վաճառում՝ այսպես թուլացնելով մեզ, այսպես դառնալով մեր հազարավոր զինվորների պոտենցիալ դահիճը...
Դու բազմաթիվ երիտասարդների հոգիներն էիր պղտորում՝ փող վճարելով և նրանց զոմբիացնելով...
Բայց խղճում եմ քեզ... Ի վերջո, Աստծո ստեղծած մարդն ես, որի մեծագույն հարստությունն ազատությունն է... Ու եթե Լիսկայի մարդասպան որդուն ու Լիսկայի Զարզանդին անմեղ են ճանաչում, ապա քեզ, մահափորձի մասով, կարող էին ավելի մեղմ պատիժ սահմանել...
Բայց դու ես կռել քո ճակատագիրը...
Ֆեյսբուք