Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 17:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ գործարանի մոտակայքում, քաղաքացին հոսանքահարվել է գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ Աղստև գետում, հայտնաբերվել է Մ. Ք.-ի (ծնված 1982 թ., Աչաջուր համայնքի բնակիչ) դին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 36-ամյա Մանվել Քոքոբելյանն է, ով ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ազգականն է:
Պարզել են նաև, որ նրան տեղափոխել են Գետահովիտ գյուղում գտնվող «Քարարտ» արտադրամասի հետնամասով անցնող Աղստև գետից, որտեղ՝ ըստ տեղեկությունների, ձուկ բռնելիս հոսանքահարվել է: