Դեկտեմբերի 16-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արտաշատից Վերին Արտաշատ տանող գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1972 թ. ծնված Արմեն Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը և «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: