Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 51-ամյա Վարդգես Ղազարյանը, վարելով «Լադա Պրիորա» մակնիշի՝ 585 LL 26 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխավան ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ մահացածը Սուրենավան գյուղի գյուղապետն է, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր է ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խոդոյանը
Ավտովթարի հետևանքով մահացել է Սուրենավանի գյուղապետը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet