Տեղեկացրել էինք, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, վթարի էին ենթարկվել ֆիլմի նկարահանման համար մեկնող դերասանները. անձնակազմը նկարահանվում էր «Դիպուկահար» ֆիլմում:
34-ամյա Տիգրան Ասոյանի վարած Opel Astra մեքենան բախվել է ճանապարհի շրջանաձև հատվածի բետոնե քարերին և կողաշրջվել:
Վթարի հետևանքով Տ. Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը և Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել է: