▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարի են ենթարկվել «Վերջին զանգի» երեխաները. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 26-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 16-ամյա Տիգրան Բալայանն իր վարած Վազ 2107 մակնիշի 34 FT 160 համարանիշի ավտոմեքենայով Զովք գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Բալայանը, ուղևորներ՝ նրա համագյուղացիներ, 17-ամյա Տիրով Հայրապետյանը և 17-ամյա Միշա Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները սովորում են Զովք գյուղի միջնակարգ դպրոցում. Տ. Բալայանը՝ 11-րդ դասարանում, իսկ Տ. Հայրապետյանն ու Մ. Բարսեղյանը՝ 12-րդ դասարանում, իսկ մեքենան պատկանել է Տ. Բալայանի պապիկի,ն և նրանք մասնակցելիս են եղել դպրոցի «Վերջին զանգ»-ի արարողությանը: 


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее