▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ`այսօր` դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Էդուարդ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի և 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղևորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее