▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Զվարթնոց օդանավակայանի մոտ. կան տուժածներ

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում գեներալ Ի. Գասպարյան փողոցում՝ Զվարթնոց օդանավակայանի մոտ, բախվել են BMW մակնիշի 13 ԼՏ 408 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ՕD 195 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել ոստիկանության Զվարթնոցի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Անդրանիկ Ազարյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Լայերտ Խաչատրյանի գլխավորությամբ: Մինչ շտապ օգնության ժամանումը վիրավորներին Զվարթնոցի ոստիկանները տեղափոխել էին օդանավակայանի հիվանդանոց, որից հետո ժամանած շտապ օգնությունը տեղափոխեց նրանց հիվանդանոցներ: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խումբը՝ խմբի պետ Հովիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее