Հունվարի 19-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լեռմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21-010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. ավտոմեքենայի ներսում արգելափակված տուժած կա. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ 21-010» մակնիշի 34 UZ 983 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում:
Փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված երիտասարդ տղամարդուն, ով անգիտակից վիճակում հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
23:55.
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է: