Shamshyan.com-ը գրում է. Նոյեմբերի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։20-ի Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանի Բոլնիս գյուղի բնակիչ՝ 22-ամյա Խաչատուր Մանուչարյանը իր վարած BMW մակնիշի QQ 046 MM համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այն ամբողջովին վերածվել է մոխրակուտյի։
Մինչ ոստիկաններն ու ՃՈ հետաքննիչը դեպքի վայրում աշխատանքներ էին կատարում, ժամը 23։30-ին Վանաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Բազումի բաժին հայտնել են, որ «աջ բազուկոսկրի գլխիկի հոդախախտ, մեծ թմբիկի կոտրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ՝ 25-ամյա Յուրի Սիմոնյանը, իսկ «սրբանային շրջանի սալջարդ-պատռված վերք» ախտորոշմամբ՝ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Մամյանը։ Վերջիներս հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել են, որ իրենք վնասվածքները ստացել են ծառից վայր ընկնելու հետևանքով, մինչդեռ ոստիկանները տաք հետքերով բացահայտել են, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետևանքով։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում