Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.28-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևելի հատվածից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ «Mitsubishi Pajero» մակնիշի 34 vv 724 պ/հ (վարորդ Ա. Գ., ծնված 1980 թ.) մեքենան ավտոճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել և կողաշրջվել, որի հետևանքով՝ ուղևորուհի Հ. Գ.-ը, ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։