Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ որ Ապարան-Եղիպատրուշ ավտոճանապարհի 14-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Honda CR-V» մակնիշի 75 AN 575 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Ն. Ա., ) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 8 մետր գլորվել է ձորակը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1995 թ. ծնված Ն. Ա.-ը, ուղևորներ՝ 1969 թ. ծնված Ա. Ա.-ը և 1941 թ. ծնված Մ. Հ.- ի դին տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Ն. Ա.-ը հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ա. Ա.-ը՝ Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: