▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյանի հայրն ասում է՝ «Կարմիր գծերը» 500․000 պիտի սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

***

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝ 500․000 դրամ։

ՕրագիրՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Կայքը մայրաքաղաքում հարցում է արել, անցորդներից, ինչպես նաև վարորդներից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն, որ հակառակ դատարանի վճռի, «կարմիր գծերի» արժեքը 160․000 դրամ է։

«Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ․ ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։

Հարցին՝ դուք վճարե՞լ եք, քաղաքապետի հայրը պատասխանում է․ «Իմը անվճար է, էլեկտրական է»»։

Դիտեք նաև՝

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հեղափոխական թիմի վարչության անդամը, երկրի նախկին փոխվարչապետը, մայրաքաղաքի քաղաքապետը մեծացել է այս արժեքների ներքո… Ինչքան ուշ հրաժարական ներկայացնեք, այդքան ժողովրդի ատելությունն ավելանալու է»։

Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«9 տոկոսանոցի հայր կոչվածը երկու կարևոր բացահայտում արեց։ Առաջինը՝ թե ոնց են իրականում քպ-ն ու նիկոլը վերաբերվում իրենց ընտրողին ու ինչ կարծիք ունեն նրանց մասին:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ օպելն ամենաէժան մեքենան է, և օպել հիմնականում ձեռք են բերում մարզերի ու գյուղերի բնակիչները՝ малоимущий խավը, այսպես ասած:
Ու ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հենց այդ малоимущий խավն էլ հիմնականում հանդիսանում է նիկոլի էլեկտորատը և ընտրողը:
Պատճառները բազմիցս քննարկել ենք, հիշենք, որ դեռևս նիկոլի ընդդիմադիր եղած տարիներից ու մինչ օրս դրա պրոպոգանդան խարսխվում է «թալան» բառի վրա, այսինքն ուղղված է малоимущий խավին, իսկ նիկոլն էլ շարունակում է հասարակ ժողովրդի ծոցից ելած աղքատ ազնիվի կերպարի մեջ մնալ:
Բայց 9 տոկոանոցի հայրը բացահայտ ասաց, որ իրենց ընտրողը համբալ է:
Երկրորդ բացահայտումն այն էր, որ ավինյանն ու իր հայրը նույնպես համբալ են, պարզապես հիմա, իրենց կարծիքով, իրենք դուրս են եկել համբալի կարգավիճակից, որովհետև օպելի փոխարեն կարող են էլեկտրական մեքենա գնել:
Որովհետև միայն համբալը կարող է նման կերպ արտահայտվել իր տեսակի մասին:
Սուրճը ուրիշի հաշվին խմող բոմժը սարսափում է իր նախկին կարգավիճակից և ամեն կերպ աբստրահվում նրանից:
Մի շատ ճիշտ ասույթ կա՝ ստրուկների լավագույն վերակացուն հենց այդ ստրուկներից ընտրվածն է:
Ու 9 տոկոսանոցի հայրը դա ևս մեկ անգամ հաստատեց:
Բայց պիտի հիասթափեցնեմ 9 տոկոսանոցի հորը՝ ստրուկների վրա վերակացու կարգվելով, ստրուկը չի դադարում ստրուկ մնալ, իսկ դուք ոնց համբալ եղել եք, համբալ էլ մնացել եք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее