Երևանի ավագանում Մայր Հայաստան խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը գրում է․
Ավինյանական հերթական շոուն՝ համեմված ստով։
Մոտ 20 օր առաջ Տիգրան Ավինյանը այցելել էր Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան 1Ա,1Բ,4,5,6 շենքերի բակային տարածքները ուսումնասիրելու,որտեղ «բարեկարգվում» է բակը։
Տեղում զեկուցում են բակի ավարտի ժամկետը ,այն է հոկտեմբերի 15-20, որը չի համապատասխանում իրականությանը։
Այսօր այցելել եմ նշված տարածքը և արձանագրել,որ աշխատանքները կատարված են 50% ին մոտ,բայց իրականում պետք է ավարտված լինեին։
Այգու նախատեսված գումարը 95՝6 մլն դրամ է։
Գումարը կա,բայց այգին չկա։
ՀԳ
Ի դեպ, մի քաղաքացի մոտեցավ և տեղեկացրեց,որ երբ Ավինյանը վերջինս այցելել էր նշված բակ ,խոստացել է,որ 1Ա շենքի կողային մասում զրուցատաղավար է կառուցելու,բայց ոչինչ էլ չկա,ոչ էլ տեղեկություն ունեն թե երբ կլինի խոստացածը։