▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավետը գոռոզ է, Շուշանը չաղ է, 3-րդը թալանչի է, 4-րդը` դավաճան ...Ինչու՞ ենք ատում ինքներս մեզ... »

Արգինա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Օդանավակայանի երկա՜ր հերթի մեջ կանգնած ենք, հայ ենք բոլորս, սպասում ենք մեր ինքնթիռին, որ տուն գանք: Մեզ հետ նույն օդանավին սպասում էր Ավետ Բարսեղյանը իր ընտանիքի հետ:

Մեկ էլ, մեզ հետ սպասող ընտանիքներից մեկի հերթը առաջ գցեց աշխատակիցը առանց էդ ընտանիքին հարցնելու, քանի որ փող էր վերցրել ու սայլակով ճամպրուկներն էր տանում, դէ, էդ մարդիկ մեղք չունեին, բայց համարյա բոլորս էլ փոքր երեխաներով, սայլակներով կանգնած էինք ու մի տեսակ եղանք...

Մեկ էլ լսեցի մեկը ահավոր ջղայնացած անգլերեն գոռում է . «Լսիր, չեմ ուզում, դու վա՞տ ես հասկանում, արդեն երկրորդ անգամ եմ նույն բանը ասում»: Պտտվեցի, տեսա գոռացողը Ավետն է:

Ենթադրում եմ, որ աշխատակիցը նույն սայլակը տանելու պատճառով՝ իբրև Ավետին լավություն, իրենց էլ է ուզում մի 10-20 ընտանիքից առաջ անցկացնել, Ավետը հրաժարվեց, շարունակեց մի ձեռքով երեխային գրկած, մյուսով՝ ճամպրուկը հրելով, ուսին էլ պայուսակ մեզ նման դանդաղ առաջ գնալ...

Հետո անցակետում կոպիտ խոսեցին հետը, էս անգամ ռուսերեն էին կոպիտ խոսել, Ավետն էլ ռուսերեն սիրուն պատասպանեց... Դե, բոլորը իրեն էին նայում, ուզում էին հասկանալ ինչ է կատարվում, մեկ էլ հետևիցս մի կին. «Էդ սաղ ինքն ա, իրա գոռոզ բնավորությունից ա, ինքը որ իրան նորմալ պահի հո տենց չե՞ն անի...»

Չգիտեի ինչ ասել, չիմացա ինչ ասել... Ու էսպես ամեն հարցում, ամեն տեղ... Ավետը գոռոզ է, Շուշանը չաղ է, երրորդը թալանչի է, չորրորդը դավաճան է... Ախր, ախր հերիք չի օտար մարդ է կանգնած հակառակ կողմում, հետն էլ քո հայրենակիցը հե՜չ մեղք չուներ... Ինչու՞ ենք մենք ատում ինքներս մեզ... ինչու՞…

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее