▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի վատ բան ասեմ․․․ԱԺ պատգամավոր

Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան հայտարարում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման,  քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորելու պատրաստակամության մասին, առաջին բանը, որ մտքիս գալիս է` նախորդ տարի Տավուշում հանձնված 4 գյուղերն են, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այդ գյուղերի հանձնումից առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ 90-ականների պատերազմի հետևանքով Տավուշում Ադրբեջանը վերահսկում է 32 հայկական գյուղերի տարբեր հատվածներ և իր զիջողականությունը փորձում էր ներկայացնել փոխադարձության սկզբունքով:

Այսինքն` խորհրդային ժամանակվա քարտեզով, Տավուշում «սահմանազատում» պետք է իրականացվեր, որտեղ զիջումները պետք է փոխադարձ լինեին, իսկ եղավ այն, ինչ գիտեն բոլորը, և տարածքներ զիջեց միայն Հայաստանը:

Հիմա այս իրողություններն ու փորձը հաշվի առնելով, կա՞ որևէ խելամիտ մարդ, որ կարծում է, որ Հայաստանի առաջարկը` փոխադարձ վերահսկելու կամ սահմանափակելու սպառազինության հետ կապված հարցերն օրակարգային կամ երկկողմ համաձայնության հիմք կդառնա՝ իհարկե, ոչ:

Ավելի վատ բան ասեմ՝ սա, ըստ էության, հուշում է, որ մի փուլում այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее