▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի մարմինը

Նոյեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Բորյան փողոց 1 հասցե, որտեղ իր աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ա․ Վերանյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետն էր։

***

Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է: Այս մասին ԱրմենիաՍպուտնիկ-ին հայտնել են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երևանի իր աշխատասենյակում հայտնաբերվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը։

 Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее