Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Կոմիտաս պողոտայի գետնանցման աստիճանավանդակին ծառեր են աճել,
Կոմիտասի 36 հասցեում գտնվող աստիճանավանդակն «այգու» է վերածվել․ աստիճաններին թփեր և ծառեր են աճել։ Հարակից տարածքն էլ անբարեկարգ վիճակում է, և աղբ է կուտակված։
Քաղաքապետարանը, փաստորեն, այնքան է «մտածում» երևանցիների մասին, որ նույնիսկ գետնանցման աստիճանավանդակներին է «այգի» կառուցում»։