▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրամիջոցի դեպքի հետ»․ Արփինե Սարգսյան

Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի աշխատանքից ազատումը որևէ կապ չունի Արագածոտնի մարզպետի օգնականի՝ թմրանյութ օգտագործելու դեպքի հետ։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ «Նրա աշխատանքից ազատումը կապ չունի թմրանյութի իրացման, օգտագործման կամ առերևույթ դրվագի հայտնաբերման հետ։ Աշտարակի բաժնի պետի ազատումն ընդհանուր կադրային քաղաքականության տրամաբանության մեջ է։ Պարոն Մարտիրոսյանն այդ դեպքից մի քանի օր առաջ է տեղյակ եղել, որ մենք պլանավորում ենք կադրային փոփոխություններ»,- ասաց նախարարը։

***

Նախկին պաշտոնյաներն առանց ստանդարտների են պարգևատրվել զենքով։ ՀՀ ՆԳՆ-ն պատրաստվում է առաջիկա օրերին զենքի պարգևատրման մասին օրինագիծ ներկայացնել։ Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Պարգևատրական ինստիտուտի մասով մենք լուրջ խնդիրներ ունենք, որովհետև տարբեր ժամանակահատվածներում տարբեր եղանակներով են կարգավորվել անձին ատրճանակով պարգևատրելու գործընթացները։ Ներկայում շատ անձինք մեզ անհայտ հիմքերով ունեն մարտական կամ այլ ատրճանակներ»,- ասել է նախարարը։

Համաձայն ներկայացված տվյալների 2024 թվականի ընթացքում առգրավվել է 10,7 տոկոսով կամ 1600 միավորով ավելի հրազեն, քան նախորդ տարի։

***

«2024 թվականի հունիսի 12-ի դեպքերի ժամանակ քաղաքացիների, ցուցարարների դեմ բռնություն կիրառած ոստիկանները պատժվե՞լ են»,- ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ասուլիսի ժամանակ նման հարց ուղղվեց, ինչին նա պատասխանեց. «Հունիսյան դեպքերով պայմանավորված կան հարուցված քրեական գործեր, զոգահեռաբար եղել են նաև հարուցված ծառայողական քննություններ, որոնք ըստ օրենքի կասեցվել են, քանի որ կա զուգահեռաբար ընթացող քրեական վարույթ: Քրեական վարույթի շրջանակներում, որը պետք է տա գնահատականները, այս փուլում ՆԳՆ-ի անունից որևէ գնահատական հնչեցնելը կնշանակի միջամտություն մեկ այլ գերատեսչության աշխատանքին»: Նախարարը արձանագրեց, որ շարունակում է խնդրահարույց մնալ զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանական աշխատանքի մեթոդաբանության հետ կապված որոշակի հարցեր, հատկապես՝ ուժային միջոցի գործադրման հետ կապված ստանդարտներ:

***

«Այդ բոլոր հանգամանքները քրեական վարույթի շրջանականերում պետք է ստանան գնահատականներ, արդյոք դրանք իրավաչափ են եղել, թե՝ ոչ, ովքե՞ր են տվել հրամաններ, ի՞նչ քանակությամբ է կիրառվել, եղել է բեկորայի՞ն, թե՞՝ անբեկոր»,- ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե 2024 թվականի հունիսի 12-ին ո՞ւմ կողմից է ոստիկաններին հրաման եղել «Զարյա-3» տեսակի հատուկ միջոց կիրառել, և երբվանից է այն ոստիկանությունում դրվել կիրառման մեջ։ «Սակայն այս հարցերն այլևս Ներքին գործերի նախարարության գնահատականի շրջանակում չեն, քանի դեռ քրեական վարույթը չի ավարտվել»,- ընդգծեց Արփինե Սարգսյանը։

***

2024-ին ՃՏՊ-ների թվի էական նվազում ունենք։ Այս մասին ընթացքող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«2024 թվականին ՀՀ-ում ՃՏՊ-ները նվազել են 299-ով, դրանց հետևանքով մահացածների թիվը պակասել է 45-ով, իսկ տուժածներինը` 421-ով»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ։
Ըստ պաշտոնական տվյալների 2023 թվականին տեղի է ունեցել 4613 ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանց հետևանքով մահացել է 378, տուժել է 6537 անձ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее