▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասեք, որ նման ֆանտաստիկ ու հանճարեղ գաղափար միայն Փաշինյանի մտքով կանցներ»

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը՝ «Հպատակված հպարտները» վերտառությամբ․ «Ասա, որ գործող իշխանությունների շարքերում լիքը դուխով, նամուսով ու թասիբով, ճշտին նվիրված ու ճշտի համար կյանքը տվող լավ տղերք կան…
Մեկը մյուսից հպարտ, ուժեղ ու կամային դեմքեր:
Իսկական ազգընտրանի:
Ով չի ճանաչում, թող ճանաչի:
Շատ էլ, թե սկսել են իրար բուկ կրծել ու իրար տակ փորել…
«Կզած» դուխով հպարտների շարքը բնականաբար գլխավորում է մեր հզոր վարչապետը, որը ո՛չ նստելուց է վախենում, ո՛չ անեծքից ու նավսից, ո՛չ էլ հայհոյանքից ու լութանքից է ազդվում:
Կարևորը՝ մարդը պետության, ժողովրդավարության ու խաղաղության հասկացողությունների վերաբերյալ էքստրավագանտ պատկերացումներն ունի, հայրենասիրությունը երակներում է, հեծանիվը տակը, խաշլամեն էլ կրակի վրա:
Նա Նիկոլ «всемогущий»-ն է, Կովկասի գլխավոր խաղաղասեր-խաղաղաբերը, ով թքած ունի, թե աշխարհն ու սեփական ժողովրդն ինչ կարծիքի է իր մասին:
Մարդ, ով իր ունիկալ գավառական շուստրիությամբ ու ֆենոմենալ նագլիությամբ կարող է ժողովրդի ուղեղը լվալ ու բոլոր ասածներն ու արածները մարսել:
Հիմա տեսնենք, թե արդյո՞ք վերջինիս կհաջողվի իրականացնել ընտրական օրենսգրքում նախատեսած փոփոխությունը, որն իր հագով նոր «կոստյում» է լինելու:
Փոփոխություն, որը գործող իշխանությանը
հնարավորություն կտա խորհրդարանական ընտրություններից հետո որևէ պատրվակով հայտարարել արտակարգ կամ ռազմական դրություն, չեղարկել արդյունքներն ու նշանակել նոր ընտրություններ։
Ասել կուզի՝ պարտվելու դեպքում երկրում հայտարարվում է արտակարգ կամ ռազմական դրություն, չեղարկվում են կայացած ընտրությունների արդյունքներն ու նշանակվում նոր ընտրություններ։
Ասեք, որ նման ֆանտաստիկ ու հանճարեղ գաղափար միայն Փաշինյանի մտքով կանցներ։
Ահա, թե ինչ է նշանակում սոսնձվել աթոռին ու կառչել իշխանությունից:
Կզած հպարտների առաջամարտիկներից է նաև Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, ով զինվորական պանթեոնում պետք է հայտարարի, թե «Ես կողմ եմ սահմանազատմանը, քանի որ այսօր մենք ադրբեջանցու դեմ կռվելու ոչ մի հնարավորություն չունենք»:
«Երկիրը պահողի» առաքելությանն ու տրամաբանությանը հակասող մի վտանգավոր հայտարարություն, որին մնում է հետևյալ հարցը հղել:
- Ա՛յ ընկեր, դու որ նման բան ես ասում, էլ ումի՞ց ինչ սպասենք:
Հասկանու՞մ ես, որ քո անկաշկանդ անկեղծություն-ինքնախոստովանությունդ Բաքվի ձեր կիրթ ու կառուցողական կոլեգան լսում ու հետևություններ է անում:
Այս հայտարարությամբ, դու ի՞նչ ուղերձ ես հղում սահմանին կանգնած զինծառայողին, մարտական դիրքերում հերթապահություն իրականացնող քո իսկ զինակից ԵԿՄ-ականներին:
Եթե դու ղեկավարում ես մի կառույց, որը ստեղծվել է հենց Ադրբեջանի դեմ պայքարելու համար ու դու այդպես ես մտածում, ապա դու ինչի՞ համար ես, այդ կառույցն ինչի՞ համար է:
Էլ ի՞նչ իմաստ ունի այդ կառույցի հետագա գոյությունը։
Բա լուծարեք, դուք էլ ցրվեք տներով…
Մանավանդ, որ ոչ մի բան էլ չանեք, «сама собой» իշխանության բարիքներից հանգիստ օգտվում եք, մինչև ծոռներդ էլ ունեցվածք դիզել եք:
Ո՞մ է պետք ձևական ղեկավարվող ֆիկտիվ կառույց, որը ստեղծվել է Ադրբեջանին դիմակայելու համար, բայց ղեկավարը կարծում ու բացահայտ հայտարարում է, որ մենք դրա հնարավորությունը չունենք։
Մի կառույց, որին վստահված են Հայաստանի մի քանի առաջնագծեր, դրված են մարտավարական խնդիրներ, բայց վերջինս բարձրաձայնում է իր բացարձակ անկարողության և դիմագրավելու ոչ մի հնարավորության մասին:
Ի՞նչ երաշխիք, որ այս տրամաբանությամբ վաղը թշնամուն չեն հանձնվի դիրքեր։
Հետաքրքիր է, թե այս կապակցութամբ ի՞նչ են մտածում և ինչպե՞ս են արձագանքելու այն երկրապահները, որոնք դեռևս հավատարիմ են իրենց իրական սկզբունքներին:
Եվ հետո.
Բա դուք 7 տարի ի՞նչ էիք անում:
Փաստորեն հաստատում եք, որ այս տարիների ընթացքում պաշտպանական համակարգ չի կառուցվել, դիմադրողականությունն էլ զրո է:
Աբսուրդ, խայտառակություն…
Քանի որ «Սասուն աննկունն» այս հայտարարությունն արեց Սպարապետի շիրիմի կողքին, ակամա մտաբերեցի Վազգեն Սարգսյանի ասածը.
«Կգան թուրքի լամուկներ, ովքեր կհամոզեն, որ մենք հնարավորություն չունենք կռվելու»…
Ինչևէ…
Ինչ սպասես մի մարդուց, ով վերջերս ասեց.
«18 թվի հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախի հաղթանակը»…
Կզած հպարտների հերոսամարտիկ, ԳՇ պետի պաշտոնում հայտնված թշվառ- թյուրիմացությունն էլ իր հերթին այսօր հայտարարում է, թե «ՀՀ սահմանը պահելը միայն իր պատասխանատվությունը չէ, այլ բոլորինն է»:
Մեկն այս փորձանքին հարցնի, թե մեր հարևան Ջուլիկ տատին էլ է մտնու՞մ այդ պատասխանատվության տակ:
Բա կոխեք բլինդաժ, թող դիրք պահի…
Չնայած՝ ավելի քան վստահ եմ, շատերից լավ կպահի:
Սա էլ քիչ չէ, մեկ էլ հայտարարում է, թե
«Ես վստահ եմ, որ սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացրած տարածքները»:
Ու այստեղ է, որ ակամա մտաբերում ես Սերժի՝ «իյա, լու՞րջ» արտահայտությունը:
- Ա՛յ ընկեր, դու հիմա դիվանագետ ես, թե՞ զինվորական:
Ըստ օպտիմիստ ԳՇ պետի ստացվում է՝ Ջերմուկում առ այսօր «շրջափակման մեջ հայտնված ու սովի մատնված» ադրբեջանցիները սահմանազատման արդյունքում խելոք, քոռ ու փոշման, իրենց ռադները քաշելու են, գնան…
Ու այս ուղեղի տեր ախմախ մարդը, որը միշտ խայտառակել է իրեն՝ ՀՀ ԳՇ պետն է…
Փա՛ռք տիրոջը, որ ասօր իրենց լուսապսակ ուղեղների մտքի գոհարների փայլատակումներով, իրենց ակունք իմաստությամբ ու լիրիկական զեղումներով հայտարարությամբ հանդես չեն եկել ռազմարվեստի գիգանտ, մուտիլովկի ասպետ Արծրուն Հովհաննիսյանը, ՔՊ-ական գեներալիսիմուս Մելքոնյան Գագոն ու անկեղծության էսկադրիլիայի փառապանծ Աղազարյան Հովիկը:
Ինչևէ, մնում է ասել.
դուք գինու, չրի, քյաբաբի ու խաշլամի փառատոն արեք, ֆեստիվառեք, քաղաքացու օր նշեք, կերեք խմեք քեֆ արեք, ինչքան նորմալ բան էլ կա խեղեք:
Դա է ձերը…
Թե չէ ի՞նչ բանակ, ի՞նչ պաշտպանություն, ի՞նչ անվտանգային համակարգ:
Դե իսկ հպատակվող, խղճահարություն և կարեկցանք ակնկալող խեղճուկրակների ու խաղաղություն մուրողների շքերթը շարունակվում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее