Վարդան Ղուկասյանը տեսանյութ է ներկայացրել, որում նշվում է․ ««Դ.Օ.Կ.» կուսակցության դռները սիրահոժար բացված էին մինչև դեկտեմբերի 1-ը։
Նոյեմբերի 30-ին, ուղիղ կեսգիշերին, դռները փակվել են։
Այո, փակվել է նաև կուսակցությունը, և վաղը՝ ընտրությունների միջոցով իշխանությունը ստանձնելուց հետո, ամբողջ պետական ապարատը գործելու է բացառապես Օրենքի և Կարգապահության դաշտում։
Ասել էի՝ մինչև դեկտեմբերի 1-ը, և դրանից հետո՝ ոչ մի ծանոթ, ոչ մի միջնորդություն, անգամ դեսպանատան հարգարժան անձի կողմից չի ընդունվելու։ Ով պետք էր՝ հասկացավ։
Կարգապահությունը սկսում ենք ինքներս մեզանից և օրինակ ենք դառնալու բոլորի համար։
Արձանագրում եմ, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով։
Ընտրություններին ընդառաջ կհրապարակվի նախընտրական ցուցակը։
Միայն կասեմ, որ ցուցակում ընդգրկված արական սեռի թեկնածուները, որպես կանոն, բացառապես բանակում ծառայած կամ գիտական աստիճան ունեցող անձինք են։
Ցանկը իր որակական հատկանիշներով և ներգրավված անձանց բարեվարքությամբ գերազանցելու է բոլոր ժամանակների Ազգային ժողովի պատգամավորներին։
Զեկուցում եմ իմ ընտրողներին, որ խոշորացույցով եմ ուսումնասիրել բոլոր այն քաղաքական ուժերին և անհատներին, ովքեր հայտ էին ներկայացրել դաշինքով ընտրություններին մասնակցելու համար։ Արդյունքը՝ գրուկ, պեչատուկ։
Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց առաջ դռները բաց էին, բայց ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը չներկայացան՝ մի մասը որոշեց սպասել, մի մասն էլ՝ իրենց գաճաճ տոկոսներով փորձելու է մխտռել և նախկինների ջրաղացին ջուր լցնել ընտրություններին։
Ասել եմ՝ դեռ երանի եք տալու նախկին Վարդան Ղուկասյանին»։


