Օգոստոսի 2-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնու ձորում՝ թիվ 2 առողջարանի մոտակայքում, քաղաքացին ընկել է գետը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ջրափրկարարները Հրազդան գետից դուրս են բերել Ա. Ի.-ի (ծնվ. 1964թ.) դին: