Զիմբաբվեում` տեղական հանգստավայրերից մեկում, բնության գրկում սիրով զբաղվող զույգի հետ դժբախտություն է պատահել: Կատաղած առյուծը հարձակվել է նրանց վրա հենց սեքսի ժամանակ: Տղամարդուն հաջողվել է մերկ վիճակում արագորեն փախչել, իսկ նրա զուգընկերուհուն առյուծի ճիրաններից պրծնել չի հաջողվել: Որոշ ժամանակ անց տղամարդը վերադարձել է դեպքի վայր, որտեղ գտել է ընկերուհուն արնաթաթախ վիճակում: Ինչպես հաղորդում է տեղական «My Zimbabve» թերթը, թեպետ տղամարդը փորձել է օգնություն կանչել ու փրկել մահացու հարվածներ ստացած զուգընկերուհուն, բայց մոտակա մայրուղով անցնող ոչ մի մեքենա կանգ չի առել` օգնելու համար: Միայն բավական ուշ տղամարդու օգնության կանչերին արձագանքել են ոստիկանները, սակայն երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, կինն արդեն մահացած է եղել: