Հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում մայիսի 24-ին, ժամը 22.55-ին, հաղորդում էր ստացվել, որ «աջ բազուկի վերին երրորդի կրծոսկրի կոթի շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1994 թ. ծնված Սուրեն Հ.-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ պարզվել է, որ Սուրեն Հ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19 շենքի մոտ ոմն Վաղոյի և «չախկալ» Գեղամի հետ վիճաբանության ժամանակ նրանցից մեկի կողմից դանակահարվելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վաղոն 1985 թ. ծնված Վաղինակ Հ.-ն է, իսկ «չախկալ» Գեղամը` 1987 թ. ծնված Գեղամ Հ.-ն:
Մայիսի 26-ին Գեղամ Հ.-ն Բագրատաշենի բաժանմունքից բերման է ենթարկվել Արտաշատի բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն, որ իր և Սուրեն Հ.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրան և պատճառել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վաղինակ Հ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
Արտաշատում 21-ամյա երիտասարդի են դանակահարել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet