shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ մարտի 8-ին, ժամը 02:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ավտոկայանի դիմաց, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 11/1 շենքի բնակիչ, 22-ամյա Տիգրան Մարգարյանը իր կողմից վարած Վազ 21723 մակնիշի 01 TT 014 համարանիշի ավտոմեքենայով բախվել է պողոտայի բաժանարար երկաթե ճաղավանդակներին, այնուհետ հարվածել նշված ճանապարհով ընթացող Երևանի բնակիչ, 50-ամյա Արա Դանիելյանի վարած BYD մակնիշի Տ019 համարանիշի ավտոմեքենային:
Այնուհետ Տ. Մարգարյանը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել Իսակովի 3/8 հասցեում գտնվող «Մարսոն Սթայլ» ՍՊԸ-ին պատկանող խանութի մեջ: Վթարի հետևանքով Տ. Մարգարյանի ուղևորներ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 56/2 շենքի բնակիչ, 21-ամյա Էդուարդ Երեմյանը և Շենգավիթ 5-րդ փողոցի բնակիչ, 25-ամյա Կարեն Շահգելդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում