Shamshyan.com-ը գրում է.
Լոռու մարզի զորամասերից մեկում երեկ՝ հոկտեմբերի 8-ին, թունավորման ախտանիշով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա Վահան Մովսիսյանը:
Ավելի ուշ պարզվել է, որ թունավորման պատճառը քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործումն է եղել։ Նրան ավելի ուշ տեղափոխել են Արարատի զինվորական հոսպիտալ, քանի որ վիճակը ծանր է։
Դեռ հայտնի չէ՝ կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ինքնասպանության փորձ։
Լոռու Կայազորի Ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում