Այսօր՝ հունվարի 8-ին, ժամը՝ 11:40-ի սահմաններում, ուժեղ քամու պատճառով շրջվել է Գյումրիի գլխավոր տոնածառը: 24մ բարձրությամբ, շուրջ 10մ լայնությամբ տոնածառի կոնստրուկցիայի ձողը, չդիմանալով քամու ուժգնությանը, կոտրվել է: Հիմքը և ամրացման տեղերն անվնաս են մնացել: Թեքվել և շրջվել են հրապարակի այլ տոնածառեր ևս: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղում աշխատում են մասնագետները:
Արտակարգ պատահար Գյումրիում` հրապարակի տոնածառները շրջվել են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet