▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Վայոց Ձորում. արջը հարձակվել է 48-ամյա կնոջ վրա. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:00-ի սահմաններում Ռինդ գյուղում արջը հարձակվել է նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Սիրանույշ Վարդանյանի վրա: Վերջինս միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ըստ տեղեկությունների՝ Ս. Վարդանյանը գյուղին հարակից դաշտում մի քանի հոգու հետ բանջար հավաքելիս է եղել, երբ արջը հարձակվել է նրա վրա:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее