shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանքի ճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը, և կան կասկածներ, որ ներսում քաղաքացի կամ քաղաքացիներ կան:Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում 54-ամյա Մելիք Թումանյանը իր ВАЗ 21 015 մակնիշի 26 LS 533 համարանիշի ավտոմեքենան կայանել է նշված հատվածում և իջել է ձուկ բռնելու, այնուհետև վերադարձել է և հայտնաբերել, որ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մետ 5 մետր առաջ ընթանալով` հայտնվել գետում: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում