Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը Դիմաց թաղամասում գտնվող տներից մեկի հարակից խորդանոցից հրազենային վնասվածքով տղամարդու դի է տեղափոխել հիվանդանոց:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել Ոստիկանութւան Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան խորդանոցում հայտնաբերել են 51-ամյա Ղազար Ա.-ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների՝ որսորդական հրացանով ինքնասպան է եղել: