hayeli.am-ը գրում է. Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Դանակահարվել է անչափահաս աղջիկ: Մեզ հայտնի է դարձել, որ դանակահարվածը 17 տարեկան է:
Դեռ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է նա վնասվածքը ստացել, մանրամասները պարզվում են: Նախնական տեղեկություններով՝ դանակահարության մեջ կասկածվող անձը նույն գյուղից է: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց: Մեր տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից, այլ մանրամասներ չեն նշել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում