shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խղճուղի թիվ 1Բ շենքի 24-րդ բնակարանի պատշգամբից երեխա է ընկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բնակարանը գտնվում է 4-րդ հարկում, իսկ երեխան Կանադայի Հանրապետության քաղաքացի, 1-ամյա Չարլի Դոդինն է, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Բժիշկների նախնական եզրակացության համաձայն՝ երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում