Օգոստոսի 3-ին, ժամը 16:17-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ «Ford» խանութ-սրահի մոտակայքում, քաղաքացին բենզին է լցրել իր ավտոմեքենայի վրա և սպառնում է հրկիզել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կատարել են ավտոմեքենայի և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Պարզվել է, որ Մոսկվիչ մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Ա. Ո.-ը ցանկացել է հրկիզել իր ավտոմեքենան. վերջինս տեղափոխվել է Ավանի ՈԲ: