Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի նկուղային հարկից պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցեում գործող «Տոչկա» ակումբում։ Մասամբ այրվել է կախովի առաստաղը։ Ըստ նախնական տեղեկությունների էլ՝ պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել։