Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:06-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մարտիկյան փողոցի նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դին նկատվել է Մարտիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դին (անձը չպարզված): Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: