Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս խիստ հանձնարարականներ է տվել Երևանի քաղաքի տրանսպորտի վարչության պետին, որպեսզի նա իր հսկողության տակ պահի մայրաքաղաքում ավտոբուսների և տրոլեյբուսների վարորդների կարգապահությունը, որոնց մեջ է մտնում նաև, որ վարորդները երթուղի դուրս գալուց առաջ պարտադիր բուժզննում անցնեն:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ (խմած), իսկ «Toyota»-ի վարորդ Երևանի բնակիչ 55-ամյա Արայիկ Հախվերդյանը եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Հետաքրքիր է, երբ տրոլեյբուսի վարորդը դուրս է եկել երթուղի, արդյո՞ք դիսպետչերական կետում դիսպետչերը կամ բժիշկը զննել են նրան, հակառակ դեպքում նա, լինելով խմած, չպետք է դուրս գար երթուղի, նրան չպետք է վստահեին տրոլեյբուսը:
Արտակարգ դեպք՝ Երևանում. բախվել են թիվ 10 երթուղու տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան. տրոլեյբուսի վարորդը եղել է ոչ սթափ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet