Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով:
ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի. տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Պողոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել (որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 21-ամյա Ժորա Կարագուլյանը (գլխի վնասվածք) ախտորոշմամբ և Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 29-ամյա Մհեր Գրիգորյանը (որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր) ախտորոշմամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն կամ բացատրություն տալու:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում