Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի փողոցի շենքերից մեկի բնակարանի պատշգամբից քաղաքացին ընկել է և նրան շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Փրկարարները նշված վայրից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել նույն շենքի բնակիչ՝ 21-ամյա Էլվիրա Շ.-ին, ով նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, որից հետո շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ում առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էլվիրա Շ.-ն բնակվում է նշված շենքի 5-րդ հարկում։ Տեղի ունեցածը անզգուշությամբ վայր ընկնելու հետևանք է, թե ինքնասպանության փորձ, դա պարզ կլինի հետաքննության արդյունքում։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում