Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում «ստորին վերին վերջույթների այրված վերքեր, որովայնի շրջանի այրվածք 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը ՝ Արտաշատի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շահումյան գյուղի բնակիչ, 41-ամյա Վահե Անտոնյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի Մյասնիկյան 59 տան մոտից:
Պարզվել է, որ նա ժամը 17:20-ի սահմաններում նշված տան դիմաց բենզինով փորձել է ինքնահրկիզվել:
Բարեբախտաբար, նրա ինքնասպանությունը կանխվել է կնոջ՝ 39-ամյա Մ. Ա.-ի և մոր՝ 62-ամյա Հ. Մ.-ի կողմից:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում