Արագածոտնի մարզում նոյեմբերի 2-ին, ժամը 19։20-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով» ախտորոշմամբ եւ «աջ նստատեղի շրջանի աջ ստորին վերջույթի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են 21-ամյա Գեւորգ Ն.-ն եւ 19-ամյա Ժորա Ն.-ն։ Հիվանդանոցում վիրավորները բժիշկներին հայտնել են, որ վնասվածքները ստացել են Արագածոտնի մարզի Կարբի գյուղում վայր ընկնելու հետեւանքով։
Աշտարակի ոստիկանները, սակայն, պարզել են, որ նրանց ասածը իրականությանը չի համապատասխանում. նրանց գյուղում վիճաբանության ժամանակ դանակահարել է Թելման անունով անձը, ում ամբողջական տվյալները Ոստիկանությունը պարզում է, ինչպես նաեւ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ ոմն Թելմանին հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում