▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. ակումբում դանակահարել են տղայի եւ աղջկա

Կոտայքի մարզում, դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ առաջնային պատի կտրած-ծակած վերք» եւ «ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի՝ տղա եւ աղջիկ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նշված անձինք բժիշկներին հայտնել են, որ իրենց դանակահարել են Աբովյան քաղաքի «Կոտայքի անցումից» մոտ 50 մետր հեռավորության վրա։

Պարզել է, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի «Ձմեռային այգի» ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 17-ամյա Վալերիկ Մ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է 33-ամյա Քրիստինե Մ.-ին եւ 33-ամյա Վարդան Ե.-ին։

Ոստիկանները հայտնաբերել են Վալերիկ Մ.-ին։ Ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее