shamshyan.com-գրում է. այսօր՝ հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 4-րդ և թիվ 6-րդ շտապօգնության հերթապահ բրիգադները, իրենց մոտ են տեղափոխել կատատրավմա, շոկային վիճակ ախտորոշմաբ 50-ամյա Արմեն Մկրտչյանին և պոլիտրավմա, շոկային վիճակ ախտորոշմամբ՝ 60-ամյա Մխիթար Գալստյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում, ովքեր հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են բարձրահարկ կռունկից վայր ընկնելու հետևանքով։ Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել «Ամերիաբանկ»-ի հետնամասից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում