▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Զաքարյանը բանաստեղծությամբ է պատասխանել Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը բանաստեղծությամբ է պատասխանել Նիկոլ Փաշինյանին, որը  առավոտյան բանաստեղծություն էր գրել «Իրական Հայաստանի» մասին: 

«Հայաստա՛ն աշխարհ, հայրենի՛ երկիր,

Դավաճաններդ թշնամիքիդ հետ՝ քեզ շատ են ատել,
Քեզ շատ են մատնել ու մասնատել,
Բայց դեռ կանգուն ես ու պիտի լինես,
Քո հերոսների ու կամոքն Աստծո՝
Դեռ պիտի հառնես:
Օտարին ծառա ու թուրքերին հարճ,
Նազիր, վեզիրքդ՝ փողոցից ելած,
Քո Արցախ ոգին քեզնից կտրեցին,
Հեշտ ուրացան ու թշնամուդ տվին:
5000 ու բյուր բալեքիդ լուսին,
Մատաղ արեցին «փառքին» իրենց սին,
Որ պահեն թուրքի յաթաղանը նենգ,
Քո բազմաչարչար, բայց ամուր ուսին:
Չհանձնվե՛ս Հայաստան իմ վեհ,
Քո նոր սերունդը՝ ժամին իր պատեհ,
Սրբելու է այս խայտառակությունը,
Աշխարհն էլ կրկին տեսնելու է,
Հայի ու Հայաստանի երջանկությունը:»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее