«Վերջերս միտքս կլանված է Հայաստանի ծիրանների բուրմունքով, որ թեև աշխատանոցիս մեջ չկան, բայց ես հոտոտում եմ իմ ուղեղով այնքան վստահ, որքան երբ մագլցում էի մեր այգու ծառերը։ Հիմա նրանք ծփում են գործերիս մեջ, որպես նուրբ գեղեցկության համեստ ծնողներ։ Նրանք հորիզոնի վրա լռությամբ պարող, մայր մտնող բազմաթիվ արևներ են և բացվող թերթերը ծաղիկների, որոնք պարում են տաք տերևների վրա, բնության մեծ հանդեսին նրա լուռ հիացմունքի ներքո… Ծիրանների բուրմունքը մեր դաշտերի… Ես հաճախ եմ նկարում մեր պարտեզները և վերստեղծում նրանց կանաչությունն ու կյանքը, կարո՞ղ է, արդյոք, մեկը մոռանալ այն հողը, որից ծագել է… Իմ գործերում ես ուղղակի ձգտում եմ արթնացնել մեր ժողովրդի բանահյուսությունը, մեր հայրենիքի ֆիզիկական գեղեցկությունը… Լինում են ժամանակներ, որ մտքումս միայն հայրենիքն է։ Կարո՞ղ են Ռուսաստանի և Չինաստանի լայնարձակությունները հասնել Արարատի հզոր գագաթին։ Արարատի ներկայությամբ կարելի է լսել չորոտացող որոտի ձայնը, զգալ երկրի շարժումը, երբ երկրաշարժ չկա։ Արարատը մեր բնության ուղեղն է։ Հայի հոգին նրա գագաթին է, և մենք պետք է հասկանանք այս, որպեսզի ձեռք բերենք հայ ծնված լինելու իրավունքը»:
Ոստանիկ Ադոյան՝ Արշիլ Գորկի