ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, գրում է NEWS.ru-ն։ Ըստ լրատվամիջոցի՝ նշանակումը միտված է մեղմելու Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը։ Լրատվամիջոցը նշում է, որ Արսենյանն ավելի վաղ հակառուսական հայտարարություններ է թույլ տվել և հաճոյախոսել Թուրքիայի հասցեին։ Ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով հետ էր կանչվել դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ով որևէ մեկնաբանություն չէր տվել՝ վկայակոչելով դիվանագիտական էթիկան: «Արսենյանը հոգով և տրամադրվածությամբ ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող դեսպանը»,- ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նրա կարծիքով՝ Հարությունյանին վարչապետի թիմ էին բերել բացառապես Ռուսաստանի բարեկամի համբավով, որպեսզի Երևանի արտաքին քաղաքական գծի աստիճանական փոփոխությունը «քողարկեն» Մոսկվայում նրա ներկայության փաստով։ «Այժմ ես որևէ պատճառ չեմ տեսնում Ռուսաստանի ղեկավարության և Փաշինյանի դաշնակից նոր դեսպանի միջև որևէ վստահության ի հայտ գալու համար։ Ձևական քաղաքավարությունը, իհարկե, կպահպանվի, բայց ոչ ավելին»,- վստահ է Զատուլինը։ *** |
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հայտարարություն է տարածել. «Ս.թ. օգոստոսի 14-ին Հանրապետության վարչապետի առաջարկությամբ` Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այդ կապակցությամբ արդեն վայր եմ դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել եմ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը: |
Արսենյանը հոգով ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող դեսպանը․ Զատուլին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet