Ուկրաինայի նոր ղեկավարը, ում թեկնածությունը ԱՄՆ-ում քննարկում են ներկայիս նախագահ Վոլոդիմիր Զելենսկու փոխարեն, կարող է լինել երկրի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովը։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
Ինչպես նշում է գերատեսչությունը, Զելենսկու նկատմամբ դժգոհությունն աճում է ամերիկյան էլիտաների շրջանում, և Վաշինգտոնն արդեն ուսումնասիրում է նրան փոխարինելու տարբերակները։
Մասնավորապես, ամերիկացիներին անհանգստացնում է Ուկրաինայի նախագահի «խելահեղ քայլերը», որոնք սպառնում են էսկալացիայով այս երկրի սահմաններից հեռու։ Միացյալ Նահանգները նաև դժգոհ են Զելենսկու «տենդագին» գործողություններից, ով մտահոգված է իր իշխանության պահպանմամբ։
«Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը ներկայումս դիտարկվում է՝ որպես հարմար թեկնածու»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։
Ծառայության տվյալներով՝ ամերիկացիները Ավակովի «ուժեղ կողմը» համարում են նրա սերտ կապերը ուկրաինական ազգայնական կազմավորումների հետ և շարունակական շփումները եվրոպական երկրների ղեկավարների հետ։ Վաշինգտոնը ՆԳՆ նախկին ղեկավարի մեջ տեսնում է նաև «ավելի քիչ կոռումպացված և ավելի կառավարելի» գործչի։
Զելենսկու հեռացման և Ավակովի իշխանության գալու սցենարն արդեն մշակվում է ամերիկյան հասարակական կազմակերպությունների կողմից։ Մասնավորապես, նախատեսվում է նախագահին վարկաբեկելու հզոր տեղեկատվական արշավ սկսել՝ նրան հրաժարականի մղելու նպատակով։