Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնում: Ինչպես հայտնում է Նյուզ.am-ը` հղում անելով հիվանդանոցի իրենց աղբյուրներին` մարտի 2-ին անգիտակից վիճակում այս բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել Հայաստանում բնակվող իրանցի մի երիտասարդ: Վերջինիս աղիների լվացում են արել, ինչի արդյունքում նրա աղիից հանվել է տասը սպիտակավուն գնդիկ, մեկ օր անց ևս յոթը:
Պարզվել է, որ այդ գնդիկներում փաթեթավորված թմրանյութ է եղել: Այս կերպ թմրանյութը օրգանիզմում պահելը սովորաբար ողբերգական ավարտ է ունենում, սակայն բժիշկներն ամեն ինչ անում են, որ երիտասարդի կյանքը փրկեն:
Ոստիկանությունից հաստատել են, որ նման ահազանգ ստացել են, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: