Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ֆուտբոլի աղետալի վիճակի թիվ մեկ պատասխանատուն և մեղավորը լուսանկարում պատկերված անձն է` Արմեն Մելիքբեկյանը` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը...
«Պետրակովները» հենց իր հրավերով և շնորհիվ են նշանակվում ազգային հավաքականի մարզիչներ` կատարելով նաև նրա հրահանգները և «պետրակովներին» տուն ուղարկելով ոչինչ չի փոխվի... Նոր «պետրակովներ» կգան, ու Մելիքբեկյանն իր բոլոր բացթողումները և սխալները կբարդի նոր «պետրակովների» վրա...»։
***
Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանն իր հոդվածից հատված է հրապարակել ֆեյսբուքյան էջում. «Պետրակովն արդեն անցյալ է, բայց մեր ֆուտբոլի հիվանդությունն իր հետ չի տանելու: Մենք մնալու ենք մեր խնդիրների հետ: Պետրակովը մեր պարտությունների մի փոքր մասն է միայն, գուցե 10 տոկոսը: |
Դիտեք նաև՝
***
***